«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Կմեկնարկի ուսուցիչների համար նախատեսված «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցը

Կմեկնարկի ուսուցիչների համար նախատեսված «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցը
29.07.2014 | 17:08

Հուլիսի 30-ին՝ ժամը 11.00, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կմեկնարկի «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն ուսուցիչների համար։ Կմասնակցի շուրջ 30 ուսուցիչ՝ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։

Դասախոսություններ կկարդան անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։
Կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ, Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ և այլն։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ